Հունգարիան հայտարարել է, որ վետո կդնի Բուլղարիայի մուտքը Շենգենյան գոտի, եթե Բուլղարիան չչեղարկի ռուսական գազի տարանցման հարկը
Հունգարիան վետո կդնի Բուլղարիայի՝ Շենգենյան գոտի մտնելու վրա, եթե նրանք չչեղարկեն ռուսական գազի տարանցման հարկը։ Այս մասին հայտնում են Հունգարիայի արտաքին գործերի նախարարությունից։
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոնի խոսքով՝ Հունգարիան այս մասին հստակ տեղեկացրել է Բուլղարիային։
«Մենք Բուլղարիային հասկացրել ենք, որ եթե նրանք շարունակեն դա երկար ժամանակ, եթե սպառնան Հունգարիայի էներգամատակարարմանը, ապա մենք վետո կդնենք նրանց մուտքին Շենգենյան գոտի», – ասում է Սիյարտոն:
Հունգարիայի արտաքին գործերի նախարարը նշեց նաեւ, որ հենց որ տարանցման հարկը վերացվի, այդ դեպքում իրենք կվերացնեն վետոն։
2021 թվականին Ռուսաստանի հետ կնքված համաձայնագրի արդյունքում Հունգարիան Ռուսաստանից տարեկան գնում է 4,5 միլիարդ խորանարդ մետր գազ, որը Հունգարիա է մտնում Բուլղարիայի և Սերբիայի տարածքով։