Հունգարիան դատապարտում է Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայում, պահանջում է հետաքննել բոլոր ռազմական հանցագործությունները և պատժել բարբարոսական գործողություններ կատարածներին. Հունգարիայի նախագահ
Հունգարիայի նախագահը պահանջում է հետաքննել Ուկրաինայում ռուսական ռազմական հանցագործությունները։
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին Կատալինա Նովակը հայտարարել է Save Ukraine – # StopWar միջազգային բարեգործական հեռուստամարաթոնի եթերում։
«Հունգարիան միանշանակ դատապարտում է ռուսական ագրեսիան և զինված ներխուժումն Ուկրաինա։ Մենք պահանջում ենք հետաքննել բոլոր ռազմական հանցագործությունները և պատժել նրանց, ովքեր կատարել են մարդկության դեմ այս բարբարոսական գործողությունները», – ասել է Նովակը։
Նովակը հավելել է, որ իր երկիրը կշարունակի կատարել Ուկրաինայից ավելի քան 700 հազար փախստականների ապաստան տրամադրելու իր պարտավորությունները։
«Մենք կշարունակենք օգնել վիրավորներին, ապահովելու ենք մեր երկիր ժամանող երեխաներին կրթություն ստանալու հնարավորություն, իսկ ժամանած ընտանիքներին ապահովելու ենք տներ, սնունդ և ծառայություններ, քանի դեռ դա կպահանջվի»,- ասել է Հունգարիայի նախագահը։