Հունգարիան ասում է, որ դեմ է ռուսական նավթի էմբարգոյին
Հունգարիան ասում է, որ դեռ դեմ է ռուսական նավթի էմբարգոյին:
«Bloomberg»-ի փոխանցմամբ՝ այս հայտարարությունն արել է Հունգարիայի կառավարության խոսնակ Զլոտան Կովաչը այն բանից հետո, երբ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Եվրախորհրդարանում ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը։
Ինչպես հայտարարել են Բրյուսելում, փաթեթը ներառում է ռուսական նավթի վրա էմբարգո սահմանելու փուլային ծրագիր՝ բացառությամբ Հունգարիայի և Սլովակիայի։ Մասնավորապես, այս երկու երկրները ստիպված չեն լինի պատժամիջոցներ կիրառել մինչև 2023 թվականը։
Հունգարիան ասում է, որ իրենց դուր չի գալիս այս առաջարկը։
«Մենք ոչ մի ծրագիր կամ երաշխիք չենք տեսնում, նույնիսկ անցումային փուլը կառավարելու համար։ Մենք չենք տեսնում, թե ինչն է երաշխավորում Հունգարիայի էներգետիկ անվտանգությունը»,- ասել է Հունգարիայի կառավարության ներկայացուցիչը։