Հունգարիան 10 տարվա գազամատակարարման պայմանագիր է կնքել Shell-ի հետ
Հունգարիան 10 տարվա գազամատակարարման պայմանագիր է կնքել Shell-ի հետ, հաղորդում է Bloomberg-ը։
Ինչպես գրում է գործակալությունը, սա Հունգարիայի կողմից բնական գազի աղբյուրների դիվերսիֆիկացման և Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ ձեռնարկված առաջին քայլերից մեկն է։
Բացի այդ, Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի խոսքով, պայմանագրի համաձայն՝ Shell-ը հաջորդ տասը տարիների ընթացքում Հունգարիա կմատակարարի երկու միլիարդ խորանարդ մետր բնական գազ։
Նրա խոսքով՝ Հունգարիան բնական գազ կստանա Չեխիայի և Գերմանիայի խողովակաշարերով։
«Մենք բանակցություններ ենք վարում ևս մի քանի արևմտյան մատակարարների հետ, բայց դեռ պատրաստ չենք հայտարարել այդ մասին», – ասել է հունգարացի նախարարը։
Բացի այդ, Սիյարտոն ասել է, որ ԵՄ ծրագիրը, որը նախատեսում է ռուսական էներգիայի ներմուծման լիակատար դադարեցում, դեռևս լուրջ սպառնալիք է ներկայացնում Հունգարիայի էներգետիկ անվտանգության համար, քանի որ երկիրը բավարար խողովակաշարեր չունի այլ շուկաներից՝ անհրաժեշտ քանակությամբ էներգիա ստանալու համար։