Հունգարական լրատվամիջոցներ. Վիկտոր Օրբանը կարծում է, որ Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը կխախտի ուժերի հավասարակշռությունը Եվրոպայում և ԱՄՆ-ին ավելի ուժեղ ազդեցություն կհաղորդի տարածաշրջանում
Հունգարական լրատվամիջոցներ. Վիկտոր Օրբանը կարծում է, որ Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը կխախտի ուժերի հավասարակշռությունը Եվրոպայում և ԱՄՆ-ին ավելի ուժեղ ազդեցություն կհաղորդի տարածաշրջանում

Վիկտոր Օրբանը կարծում է, որ Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը կխախտի ուժերի հավասարակշռությունը Եվրոպայում, և ԱՄՆ-ն ավելի ուժեղ ազդեցություն կունենա տարածաշրջանում, գրում են հունգարական լրատվամիջոցները։

Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, Հունգարիայի վարչապետն այս կարծիքը հայտնել է 2023 թվականին՝ երկրի խորհրդարանում փակ հանդիպման ժամանակ։

Ըստ «Տելեքս» հրապարակման՝ խոսելով աշխարհաքաղաքական ռիսկերի մասին՝ Օրբանն ասել է, որ Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը կստեղծի «ուժի նոր կենտրոն, որտեղ ԱՄՆ-ը գերիշխող կլինի թե՛ ռազմական, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումներով»։

Հունգարիայի վարչապետի խոսքով՝ «ուժի նոր կենտրոն» կմտնեն մերձբալթյան երկրները, Լեհաստանը, Ուկրաինան և Ռումինիան։

Նույն հանդիպմանը Օրբանը չի բացառել, որ Բելառուսում գունավոր հեղափոխություն դեռ կարող է տեղի ունենալ, ինչը ԱՄՆ-ին ավելի մեծ ազդեցություն կհաղորդի Եվրոպայում։ Օրբանի կարծիքով՝ այս ամենը կսպառնա Եվրամիությունում Գերմանիայի եւ Ֆրանսիայի գերակայությանը։