Հունաստանում Վրաստանի դեսպանատան տեղեկատվության համաձայն՝ Աթենքում անօրինական ներգաղթյալների համար նախատեսված ճամբարներից մեկում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ Վրաստանի քաղաքացիներ չեն տուժել
Հունաստանում Վրաստանի դեսպանատան տեղեկատվության համաձայն՝ Աթենքում անօրինական ներգաղթյալների համար նախատեսված ճամբարներից մեկում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ Վրաստանի քաղաքացիներ չեն տուժել։
«2023 թվականի հուլիսի 26-ին, գիշերվա ժամը երկուսին, անկարգություններ են սկսվել Աթենքի Ամիգդալեզա անօրինական ներգաղթի ճամբարում։ Տեղում մոբիլիզացվել են Հունաստանի համապատասխան ծառայությունները։
Տեղեկությունը ստանալուց ի վեր դեսպանատունը մշտական կապի մեջ է եղել ինչպես գործող ճամբարում գտնվող Վրաստանի քաղաքացիների, այնպես էլ Ամիրդալեզայի վարչակազմի հետ։
Գիշերվա ժամը երեքի սահմաններում, ինչպես հաստատել են Վրաստանի համապատասխան ծառայություններն ու քաղաքացիները, տեղում արդեն հանգիստ է, և Վրաստանի բոլոր քաղաքացիներն ապահով են։ Հիվանդանոց են տեղափոխվել միայն այն անձինք, ովքեր արցունքաբեր գազի պատճառով խնդիր են ունեցել, նրանց թվում Վրաստանի քաղաքացիներ չկան։
Հիշեցնենք, որ ֆորսմաժորային/հրատապ անհրաժեշտության դեպքում կարող եք կապ հաստատել Վրաստանի դեսպանության թեժ գծի հետ։ Թեժ գիծ +306952220000»,- նշված է Հունաստանում Վրաստանի դեսպանատան հաղորդագրության մեջ։