Հունաստանում, փախստականների կենտրոնում բախման հետևանքով տուժել է վեց մարդ
Հունաստանի հյուսիսային մասում, փախստականների ճամբարում բախման հետևանքով տուժել է վեց մարդ: Լրատվությունն այս մասին տեղական ոստիկանությանը հենվելով տարածել է Ekathimerini հրատարակչությունը:
Միջադեպը տեղի է ունեցել Սալոնիկ քաղաքի մոտակայքում գտնվող Լանգադիկայի փախստականների կենտրոնում: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Միջադեպի կապակցությամբ ձերբակալվել է 4 մարդ՝ երկու սիրիացի, լիբիացի և պաղեստինացի:
Դեռևս անհայտ է բախման պատճառը:
Հեղինակ -
Edgar Barsegyan