Հունաստանում կորոնավիրուսի դեմ համընդհանուր պատվաստման գործընթացը կմեկնարկի հունվարի 20-ից
Հունաստանում կորոնավիրուսի դեմ համընդհանուր պատվաստման գործընթացը կմեկնարկի հունվարի 20-ից: Նախնական փուլում կպատվաստվեն 85-ն անց քաղաքացիները: Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետը:
Կայքէջը, որտեղ կարող են քաղաքացիները հերթագրվել պատվաստում անցնելու համար, կգործարկվի հունվարի 11-ին: Էլեկտրոնային գրանցումը պարտադիր կլինի:
Հունաստանի կառավարության փոխանցմամբ, այս փուլում երկրում ամեն օր կորոնավիրուսի դեմ կպատվաստեն ռիսկայի խմբերի 5000 քաղաքացիներ: Այս պահին պատվաստվել է 16 365 քաղաքացի: