Հունաստանում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է տասի, չորս մարդ դեռ անհայտ կորած է համարվում
Հունաստանում ջրհեղեղների հետևանքով զոհվածների թիվը հասել է տասի, իսկ 4 հոգի դեռ համարվում է անհետ կորած,- գրում է «Reuters»-ը։
Տուժած շրջաններում որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։ Եղանակային պայմանները բարելավվել են, փրկարարներին թույլատրվում է աշխատել։ Նրանք փնտրում են հեղեղված գյուղերում մնացած քաղաքացիների և անհայտ կորածների։
Լրատվամիջոցների տվյալներով՝ ամառային ռեկորդային շոգից հետո, որն առաջացրել է հսկայական անտառային հրդեհներ, այժմ ջրհեղեղները քշել են տները, փլուզել կամուրջները, հեղեղել ճանապարհները, վնասել էլեկտրահաղորդման գծերը և ոչնչացրել բերքը։
Հրշեջները ողջ երկրում տարհանել են 2806 մարդու։
Հաղորդվում է, որ ուղղաթիռների օգնությամբ աղետի գոտուց տարհանվել է 149 մարդ։ Նրանք տների տանիքներին էին։
Ըստ ԶԼՄ-ների՝ երկրի որոշ շրջաններում դեռևս սպասվում են ջրհեղեղներ։