Հունաստանում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 7-ի
Հունաստանում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 7-ի

Հունաստանում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 7-ի։ Տուժած շրջաններում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Ըստ հունական լրատվամիջոցների՝ եղանակային պայմանները բարելավվել են, փրկարարներին հնարավորություն է տրվել աշխատել։ Նրանք փնտրում են հեղեղված գյուղերում մնացած քաղաքացիներին և անհայտ կորածներին։

Փրկարարներն ու կամավորները հեղեղված տարածքներում գտնվող քաղաքացիներին նավով ջուր, դեղորայք և սննդամթերք են բերում։ Հաղորդվում է, որ ուղղաթիռների օգնությամբ աղետի գոտուց տարհանվել է 149 մարդ։ Նրանք տների տանիքներին էին, սպասում էին ուղղաթիռներին։

Ըստ ԶԼՄ-ների՝ երկրի որոշ շրջաններում դեռևս սպասվում են ջրհեղեղներ։ Հունաստանի վարչապետը եղել է աղետի գոտում և հանդիպել տեղի բնակիչների և կառավարության համակարգող շտաբի անդամների հետ։