Հունաստանում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 12-ի, վեց մարդ անհետ կորել է
Հունաստանում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 12-ի, վեց մարդ անհետ կորել է

Հունաստանում ջրհեղեղների հետևանքով զոհվածների թիվը հասել է 12-ի, վեց մարդ համարվում է անհետ կորած, հայտնում են հունական լրատվամիջոցները։ Հրշեջ-փրկարարական ծառայության տվյալներով՝ ընդհանուր առմամբ հաջողվել է փրկել և տարհանել 4250 մարդու։

Նրանց տեղեկություններով՝ տուժած շրջաններ են ուղարկվել սնունդ, ջուր և դեղամիջոցներ։

Ինչպես գրում են լրատվամիջոցները, քաղաքներն ու գյուղերը մնացել են ջրի ու ցեխի տակ, բազմաթիվ տարածքներում վնասվել են ճանապարհներ, կամուրջներ, տներ։

Հիշեցնենք, որ Հունաստանի կենտրոնում ջրհեղեղը սկսվել է չորեքշաբթի հորդառատ անձրեւից հետո։