Հունաստանում համընդհանուր գործադուլ է
Հունաստանում համընդհանուր գործադուլ է

Հունաստանի պետական եւ մասնավոր ընկերությունների աշխատակիցները 24-ժամյա համընդհանուր գործադուլ են սկսել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 14-ին հայտնել է AP գործակալությունը:

Բողոքի մասնակիցները դժգոհություն են հայտնում խնայողության խիստ միջոցառումներից, որոնք Հունաստանի կառավարության կողմից սահմանվել են միջազգային վարկատուների ճնշման ներքո: Սպասվում է, որ գործադուլին, մասնավորապես, կմիանան հասարակական տրանսպորտի համակարգի աշխատողները, ինչի հետեւանքով, մասնավորապես, չեղարկվել են մի քանի ավիաչվերթներ եւ լաստանավերի ուղերթեր, որոնք երթեւեկում են հունական կղզիների միջեւ:

Գործադուլին մասնակցում են նաեւ պետական հաստատությունների, առողջապահության ծառայությունների աշխատողները: Հիվանդանոցներում ցուցաբերվելու է միայն անհետաձգելի օգնություն: ԶԼՄ-ների աշխատողները եւ ուսուցիչները նույնպես մտադիր են միանալ գործադուլին: