Հունաստանում ֆերմերները չորրորդ շաբաթն է բողոքում են գյուղատնտեսական օգնության ուշացման դեմ
Հունաստանում ֆերմերները արդեն չորրորդ շաբաթն է՝ բողոքի ակցիաներ են անցկացնում՝ գյուղատնտեսական օգնության ուշացման պատճառով։ Նրանց բողոքի հիմնական պատճառներն են ԵՄ-ի կողմից նախատեսված սուբսիդիաների ուշացումը և արտադրական ծախսերի աճը։
Ցուցարարները օգտագործում են տրակտորներ և բեռնատարներ՝ ավտոմայրուղիներն ու սահմանային անցակետերը փակելու համար։
Եվրամիության սուբսիդիաների վճարման ձգձգումը պայմանավորված է երկրում ընթացող կոռուպցիոն սկանդալի հետ։ Քննության շրջանակում պարզվել է, որ որոշ ֆերմերներ պետական ծառայողների աջակցությամբ կեղծել են հողի սեփականության փաստաթղթեր։ Աուդիտի արդյունքում կասեցվել է հետագա ֆինանսական օգնության տրամադրումը։