Հունաստանում երկու վրացի նավաստի է մահացել,- Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են ծովային տրանսպորտի գործակալությունից։
Նրանց տվյալներով՝ մեկ նավաստի մահացել է վերանորոգման աշխատանքներ կատարելիս, իսկ մյուս նավաստին նույնպես մահացել է դժբախտ պատահարի հետևանքով։
Գերատեսչության տվյալներով՝ միջադեպը ուսումնսիրելու համար Հունաստան է մեկնել ծովային տրանսպորտի գործակալության ներկայացուցիչը։
«Ծովային տրանսպորտի գործակալություն ստացած տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի նոյեմբերի 2-ին Հունաստանի Իգումենիցա նավահանգստում, որտեղ նավի վերանորոգման աշխատանքներ էին կատարում, իր պարտականությունները կատարելիս վիրավորվել է վրացի նավաստի։ Նավաստիին տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրան փրկել չի հաջողվել։
Հոկտեմբերի 26-ին նույն նավում, նախնական տեղեկություններով, նույնպես դժբախտ պատահարի հետևանքով մահացել է վրացի նավաստին։
Նշված դեպքերի առնչությամբ գործակալությունը աշխատում է արտաքին գործերի նախարարության և Աթենքում Վրաստանի հյուպատոս Գելա Ջափարիձեի հետ համատեղ։ Բացի այդ, ծովային տրանսպորտի գործակալության ներկայացուցիչները մեկնել են Հունաստան՝ տեղում ծանոթանալու իրավիճակին և ուղղակիորեն դիտարկելու այն»,- հայտնել են ծովային տրանսպորտի գործակալությունից։