Հունաստանում արտակարգ դրությունը երկարաձգվել է մինչև մայիսի 4-ը
Հունաստանում արտակարգ դրությունը երկարաձգվել է մինչև մայիսի 4-ը

Հունաստանի կառավարությունը երկրի մասշտաբով մինչև մայիսի 4-ը երկարաձգել է արտակարգ դրությունը և հայտարարել, որ միջոցներն աստիճանաբար կսկսեն մեղմացնել մայիսին և հունիսին:

Երկրում արտակարգ դրություն էր հայտարարվել մարտի կեսին, որի արդյունքում արգելվել էին հասարակական հավաքները և առանց անցաթղթի տեղաշարժը: Այս սահմանափակումների ֆոնին Հունաստանում, Եվրոպայի այլ երկրների համեմատ արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քիչ դեպք:

Ինչպես հայտարարել է կառավարության խոսնակը, կառավարության գլխավոր նպատակն է, բնակչությունը վերադառնա բնականոն ապրելակերպին, որի հնարավորությունը Հունաստանից խլել էր «անտեսանելի թշնամին»: