Հունաստանում անտառային հրդեհներ բռնկելու մեղադրանքով 79 մարդ է ձերբակալվել
Հունաստանում անտառային հրդեհներ բռնկելու մեղադրանքով 79 մարդ է ձերբակալվել

Հունաստանում անտառային հրդեհներ բռնկելու մեղադրանքով 79 մարդ է ձերբակալվել։ Քաղաքացիական պաշտպանության նախարար Վասիլիս Կիկիլիասի խոսքով՝ Աթենքից հյուսիս-արևմուտք գտնվող Պառնիտա լեռան վրա նոր հրդեհներ բռնկելու մի քանի փորձեր են եղել։ Հրդեհի դեպքերը հետաքննում են Հունաստանի ոստիկանությունն ու հետախուզական ծառայությունը։

«Դուք հանցագործություն եք անում երկրի դեմ։ Հրդեհները սպառնում են անտառներին, գույքին և ամենագլխավորը՝ մարդկային կյանքերին։ Դուք դա չեք մարսելու: Մենք ձեզ կգտնենք և պատասխան կտաք»,- ասաց Կիկիլիասը հատուկ ճեպազրույցում։

Հունաստանում հարյուրավոր հրդեհներ են: Ընթացիկ շաբաթվա ընթացքում երկրում զոհվել է 20 մարդ։ Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված են հարյուրավոր հրշեջներ ամբողջ երկրից։