Հունաստանն առաջարկում է օգտագործել Էգեյան ծովում գտնվող սեփական նավահանգիստները ուկրաինական հացահատիկի արտահանման համար
Հունաստանն առաջարկում է օգտագործել Էգեյան ծովում գտնվող սեփական նավահանգիստները ուկրաինական հացահատիկի արտահանման համար։
Հունաստանի կառավարությունն արդեն քննարկել է ԵՄ-ի և երրորդ երկրի գործընկերների, մասնավորապես՝ Բրիտանիայի հետ ուկրաինական հացահատիկի մի մասը ծովով հունական նավահանգիստներ՝ Սալոնիկ և Ալեքսանդրոպուլոս տեղափոխելու առաջարկը:
Հացահատիկը նավահանգիստներ կարող է փոխադրվել երկաթուղով Ռումինիայի և Բուլղարիայի միջոցով, իսկ հունական առևտրային նավերը կարևոր դեր կխաղան հետագա փոխադրման մեջ:
Հիշեցնենք, որ Լիտվան և Խորվաթիան արդեն առաջարկել են օգտագործել իրենց նավահանգիստները արտահանմանն օգնելու համար։