Հունաստանի խորհրդարանն ընդունել է կրթական օրենք, որը թույլ է տալիս օտարերկրյա մասնավոր համալսարաններին մասնաճյուղեր բացել Հունաստանում
Հունաստանի խորհրդարանն ընդունել է կրթական օրենք, որը թույլ է տալիս օտարերկրյա մասնավոր համալսարաններին մասնաճյուղեր բացել Հունաստանում

Հունաստանի խորհրդարանն ընդունել է կրթական օրենք, որը թույլ է տալիս օտարերկրյա մասնավոր համալսարաններին մասնաճյուղեր բացել Հունաստանում:

Օրենքին կողմ է արտահայտվել 159, դեմ՝ 129 պատգամավոր։

Քվեարկությանը զուգահեռ Աթենքի փողոցներում ընթանում էր օրենքի նախագծի հակառակորդների բողոքի ակցիան, որը վերածվել էր ոստիկանության հետ բախման։ Ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել։ Տուժել է 10 քաղաքացի և 7 ոստիկան։

Հունաստանի աջ կենտրոնամետ կառավարությունը պնդում է, որ բարեփոխումը կօգնի երկիր որակյալ կադրերի վերադարձին։ Ընդդիմությունը կտրականապես դեմ է օրինագծին՝ պնդելով, որ այն խախտում է սահմանադրությունը և կարող է ուսանողների համար երկաստիճան համակարգ ստեղծել։