Հունաստանի խորհրդարանը հաստատել է 15 տարեկանից փոքր երեխաների կողմից սոցիալական ցանցերի օգտագործումը արգելող օրինագիծը

11:40, 23.10.2026

Հունաստանի խորհրդարանը հաստատել է օրինագիծ, որը կարգելի 15 տարեկանից փոքր երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից։

Արգելքը ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից։ Որոշումը կայացվել է սոցիալական ցանցերի անչափահասների առողջության և անվտանգության վրա ազդեցության վերաբերյալ մտահոգությունների աճի ֆոնին։

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ սոցիալական ցանցերի հարթակները երկուսուկես ամիս ժամանակ ունեն օգտատերերի տարիքը ստուգելու և նրանց անձնական տվյալները պաշտպանելու մեխանիզմներ մշակելու համար։

Հունաստանը ԵՄ յոթ երկրներից մեկն է, որոնք Եվրոպական հանձնաժողովի հետ համագործակցում են տարիքի ստուգման ընդհանուր մեխանիզմի շուրջ։

Նմանատիպ