Հունաստանում վարչապետի պալատի տարածքում հրդեհ է բռնկվել. Այս մասին տեղեկություն են տարածում հունական լրատվամիջոցները։
Մասնավորապես, հրդեհը բռնկվել է վարչապետի պալատի հարևանությամբ գտնվող շենքի առաջին հարկում գտնվող պահեստում։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ հրդեհը բռնկվել է առավոտյան և շուտով տեղայնացվել։ Դեպքի հետեւանքով վնասվել է շենքի արտաքին ճակատի միայն մի փոքր հատվածը։ Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել է 24 հրշեջ, մոբիլիզացվել է նաև երկու լրացուցիչ հատուկ տեխնիկա։
Հրդեհի պատճառները դեռևս անհայտ են։ Նախնական տվյալներով՝ հնարավոր է եղել կարճ միացման մեղքով։