Հունաստանի վարչապետ. Յուրաքանչյուր երկիր պետք է ջանք չխնայի Ուկրաինային օգնելու համար, այս պատերազմը ազդում է բոլորի վրա, մենք չենք կարող լռե
Այս պատերազմը ազդում է բոլորի վրա, մենք չենք կարող լռել, ասել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Օդեսա կատարած այցի ժամանակ։
«Եվրոպայի սրտում պատերազմ սկսվեց, բայց եվրոպացիները չգիտեին, թե դա ինչ է և որքան հեռու կարող է գնալ: Մենք տեսնում ենք, որ այս պատերազմը խախտում է բոլոր կանոնները, ուստի մենք չենք կարող չեզոք լինել։ Մենք չենք կարող լռել»,- ասել է Միցոտակիսը։
Հունաստանի վարչապետը նշել է, որ աշխարհը պետք է միավորվի Ուկրաինայի պաշտպանության համար։
«Յուրաքանչյուր երկիր պետք է ջանքեր չխնայի Ուկրաինային օգնելու համար, որպեսզի օգնությունը կայուն լինի, ընդհատումներ չլինեն, և նրանց ապահովվի այն ամենը, ինչ անհրաժեշտ է», – ասել է Միցոտակիսը։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահի հետ Հունաստանի վարչապետի հանդիպումից քիչ առաջ ուժեղ պայթյուն է որոտացել Օդեսայում։ Ըստ լրատվամիջոցների՝ հունական պատվիրակության անդամներից ոչ ոք չի տուժել, սակայն, ըստ հույն լրագրողների, Հունաստանի վարչապետը հրթիռի ընկնելու վայրից 150 մետր հեռավորության վրա է գտնվել։