Հունաստանի Թեսալոնիկի քաղաքում մահացել է մի կին, որի ձեռքում ռումբ է պայթել, զոհված կինը պատրաստվում էր պայթուցիկ սարքը տեղադրել բանկոմատում

14:49, 03.05.2025

Հունաստանի հյուսիսում գտնվող Թեսալոնիկի քաղաքում 38-ամյա կնոջ ձեռքում պայթել է ռումբ և նա տեղում մահացել է։ Ոստիկանության տվյալներով՝ կինը պատրաստվում էր պայթուցիկ սարքը տեղադրել բանկոմատում, սակայն այն ժամանակից շուտ պայթել է։

Պայթյունը տեղի է ունեցել Սալոնիկի կենտրոնում՝ բնակելի թաղամասում, բնակելի շենքի առջև, որի առաջին հարկում գտնվում էր բանկ։

Դեպքի վայրում ոստիկանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով։

Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ ընթանում է քրեական քննություն։ Ոստիկանության տեղեկություններով՝ կինը նախկինում ևս ներգրավված է եղել այլ քրեական հանցագործություններում։

Նմանատիպ