Հունաստանի պետական ​​հատվածի արհմիությունը 24-ժամյա գործադուլ է հայտարարել
Հունաստանի պետական ​​հատվածի արհմիությունը 24-ժամյա գործադուլ է հայտարարել

Հունաստանի պետական ​​հատվածի խոշորագույն արհմիությունը 24-ժամյա հասարակական գործադուլ է հայտարարել։

Գործադուլին մասնակցում են մետրոյի, տրամվայի, երկաթուղու, նավահանգստի աշխատակիցները, ավիադիսպետչերներն ու տաքսու վարորդները։

Ի թիվս այլ բաների, նրանք պահանջում են բարձրացնել աշխատավարձերը և ավելի շատ կադրեր առողջապահության և կրթության ոլորտներում:

Ի նշան համերաշխության գործադուլին միացել են նաև ազգային և տեղական գնացքների աշխատակիցները։

24 ժամով չեղարկվել են բոլոր ներքին և միջազգային չվերթները, ինչպես նաև ծովային տրանսպորտը Պիրեյի, Լավրիոյի և Ռաֆինի նավահանգիստներում։