Հունաստանի ոստիկանությունը բանանի տարաներում հայտնաբերել է 3,2 մլն եվրոյի կոկաին
Հունաստանի ոստիկանությունը բանանի տարաներում հայտնաբերել է 3,2 մլն եվրոյի կոկաին

Հունաստանի ոստիկանությունը բանանի տարաներում հայտնաբերել է 3,2 մլն եվրոյի կոկաին,- հայտնում է «Reuters»-ը։

«Reuters»-ի փոխանցմամբ՝ Հունաստանի հյուսիսի ոստիկանությունը Պորեուս նավահանգստում երկու կասկածելի կոնտեյներ է առգրավել, որում Սալոնիկի նավահանգիստ հասցնելուց հետո հայտնաբերել է 161 կիլոգրամ կոկաին։

Հունաստանի ոստիկանությունը հայտնել է, որ թմրանյութը, որը կտարածվեր Հունաստանում և եվրոպական այլ երկրներում, կազմում է մոտ 3,2 միլիոն եվրո:

Ըստ լրատվամիջոցի՝ Հունաստանի ոստիկանությունը ձերբակալել է 14 մարդու։