Հունաստանի հյուպատոսությունները դադարեցրել են վիզայի դիմումների ընդունումը Ռուսաստանի քաղաքացիների համար
Հունաստանի հյուպատոսությունները դադարեցրել են վիզայի դիմումների ընդունումը Ռուսաստանի քաղաքացիների համար

Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Նովոռոսիյսկում Հունաստանի հյուպատոսությունները դադարեցրել են վիզայի դիմումների ընդունումը Ռուսաստանի քաղաքացիների համար։ Սրա պատճառը տեխնիկական խնդիրներն են, սակայն վիզայի գործընթացի վերսկսման ժամկետները չեն նշում։

Ինչպես գրում է լրատվամիջոցը, հյուպատոսությունները պարզաբանում են, որ վիզաների կենտրոնները բաց են խորհրդակցությունների համար, իսկ ստացված դիմումների հիման վրա անձնագրերի տրամադրումը կշարունակվի մինչև հունիսի 24-ը։

Հատկանշական է, որ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ Հունաստանն այլևս անվտանգ չէ ՌԴ քաղաքացիների համար հանգստանալու համար, քանի որ նրանք տեղեկություն են ստացել Հունաստանում ՌԴ քաղաքացիների նկատմամբ խտրականության և նրանց նկատմամբ ագրեսիայի մասին։