Հունաստանի հարավային մասում անտառային հրդեհի հետևանքով մեկ մարդ է զոհվել
Հունաստանի հարավային մասում անտառային հրդեհի հետևանքով մեկ մարդ է զոհվել: Այս տեղեկությունը հայտնում է Ռոյթերս գործակալությունը՝ հենվելով հրշեջ ծառայության վրա։
Մահացածը 55-ամյա տղամարդ է։ Նա վիրավորվել է Պելոպոնես թերակղզում և հիվանդանոց տեղափոխվելուց հետո մահացել։
Հրշեջները պայքարում են ավելի քան 45 հրդեհի օջախների դեմ։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 120 հրշեջ և տասնյակ տեխնիկա։ Հրշեջների աշխատանքը խոչընդոտում է ուժեղ քամին: Տարերային աղետից տուժած շրջանի մի քանի գյուղերի բնակիչներ տարհանվել են։