Եվրամիության ողջ տարածքում ընդունված որոշման համաձայն, ի պատասխան ռուսական օկուպացիոն զորքերի Ուկրաինա ներխուժմանը, Հունաստանը փակել է օդային տարածքը ռուսական բոլոր ինքնաթիռների համար։
Հունաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը հրապարակել է հրահանգ (NOTAM), որը կտևի երեք ամիս և ուժի մեջ կմտնի այսօրվանից։
Հունաստանը փակել է օդային տարածքը ռուսական ինքնաթիռների, այդ թվում՝ մասնավոր ինքնաթիռների համար։