Հունաստանը դարձավ առաջին ուղղափառ երկիրը, որն օրինականացրեց միասեռ ամուսնությունը
Հունաստանը դարձավ առաջին ուղղափառ երկիրը, որն օրինականացրեց միասեռ ամուսնությունը

Հունաստանի խորհրդարանը հաստատել է միասեռ ամուսնությունների օրենքը՝ դառնալով առաջին ուղղափառ երկիրը, որն ընդունել է նշված օրենքը։ Այս մասին հայտնում է Guardian-ը։

Խորհրդարանում քվեարկության ժամանակ օրենքին կողմ է քվեարկել 176 պատգամավոր, դեմ՝ 76։

Ինչպես հաղորդում է հրատարակությունը, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը նույնպես բախվել է սեփական կուսակցությունում ընդդիմությանը, թեև, ըստ նրա հայտարարության, դա վերջ կդնի ժողովրդավարության անհավասարությանը։

Օրենքին դեմ է եկել նաեւ Հունաստանի նախկին վարչապետ Անտոնիս Սամարասը։ Նրա խոսքով՝ միասեռ ամուսնությունները մարդու իրավունքը չէ, այս օրենքը չպետք է ընդունվի։