Հունական ԶԼՄ-ները գրում են Հունաստանում ձերբակալված վրացիների գործի մանրամասների մասին
Հունական ԶԼՄ-ները գրում են Հունաստանում ձերբակալված վրացիների գործի մանրամասների մասին

Հունական ԶԼՄ-ները գրում են Հունաստանում ձերբակալված վրացիների գործի մանրամասների մասին: Տեղի մամուլի տեղեկությամբ, բնակարանների կողոպուտի մեղադրանքով ձերբակալված է 21 անձ, այդ թվում 18 վրացի, մեկ հույն, մեկ իրաքցի և մեկ բուլղարացի: Նույն գործի ևս հինգ գործող անձ արդեն բանտում է:

Հունական հրատարակությունների տեղեկությամբ, հանցավոր խմբի անդամ վրացիները փորձում էին Հունաստանում, ընտանիքներում դայակ կամ խնամող աշխատող կանանց իրենց կողմը քաշել, համոզել և նրանց օգնությամբ թալանում էին տներ: Հետաքննությունը պարզել է, որ նրանք տեղեկություն էին ստանում տարեց քաղաքացիների խնամողներից, ինչպես նաև հիվանդանոցների և ծերանոցների աշխատակիցներից և այնուհետև կողոպտում տներ:

Քրեական խմբավորման անդամներին ձերբակալել են այն բանից հետո, երբ մեղադրյալներից մեկը փորձել է մեքենա գողանալ: Նա ավտոմեքենայի սեփականատեր կնոջը սպառնացել է զենքով, իսկ այնուհետև վնաս հասցրել գլխի հատվածում և դուրս շպրտել նրան ավտոմեքենայից:

Հետաքննության տեղեկությամբ, մեղադրյալները վաճառում էին գողացված իրերը և գումարը փոխանցում արտասահմանյան բանկեր:

Գործը քննում է Աթենքի դատախազությունը: