Հունական կղզիներում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են հարյուրավոր զբոսաշրջիկներ
Հունական կղզիներում բռնկված անտառային հրդեհի պատճառով հարյուրավոր զբոսաշրջիկներ են տարհանվել։
Լայնածավալ անտառային հրդեհների պատճառով զբոսաշրջային ընկերությունները ստիպված են եղել տարհանել հունական Կոս կղզու հարյուրավոր հանգստացողների։
Տարհանվածներին սկզբում տեղափոխել են դպրոցական մարզադահլիճներ։
Հունական հրապարակումների համաձայն՝ աղետի գոտուց տարհանվել է մոտ 10 հազար մարդ՝ զբոսաշրջիկներ և տեղի բնակիչներ։ Այս պահին հրդեհը, որը տարածվում էր Կարդամենի ուղղությամբ, տեղայնացվել է։ Բացի Կոս կղզուց, հրդեհներ կան նաև Քիոսում և Կրետեում։