Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի 1-ին առաջնությունը, Վրաստանի հավաքականն ավարտեց չորս մեդալով #1TVSPORT
Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Վրաստանի հավաքականը նվաճեց չորս մեդալ և ընդհանուր թիմային հաշվարկում զբաղեցրեց երկրորդ տեղը։
Ոսկե մեդալը նվաճեց Աչիկո Բոլկվաձեն (87 կգ): Նա 15-ից 17 տարեկան Եվրոպայի և աշխարհի չեմպիոն է։ Այս տարի մինչև 20 տարեկանների նա հաղթեց նախ Եվրոպայի, իսկ այժմ՝ աշխարհի առաջնությունում։
Գոռ Այվազյանը (97 կգ) նվաճեց արծաթե մեդալ։ Անցյալ տարի նա դարձավ Մ17 տարեկանների աշխարհի չեմպիոն, իսկ այս տարի՝ Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում։ Հավաքականի դեբյուտանտներ Անրի Փուտկարաձեն (72 կգ) և Դատա Չխաիձեն (82 կգ) բրոնզե մեդալներ են նվաճել։
Հիշեցնենք, որ չորս օր առաջ Ամմանում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը, որտեղ բրոնզե մրցանակակիրներ դարձան Գիորգի Ռոմելաշվիլին և Գիորգի Գոգրիճիանին։