Հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը Բուխարեստի մրցաշարում նվաճել է հինգ ոսկե մեդալ #1TVSPORT
Վրաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը Բուխարեստում կայացած միջազգային հեղինակավոր մրցաշարում մեդալներ է նվաճել բոլոր տասը քաշային կարգերում։
Մինչև 20 տարեկանները մրցույթն ավարտեցին 5 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալներով և ընդհանուր թիմային հաշվարկում գրավեցին առաջին տեղը։
Մրցաշարի չեմպիոններն էին Ռոմեո Բերիձեն (63 կգ), Նիկա Բրոլաձեն (67 կգ), Աչիկո Բոլքվաձեն (82 կգ), Բեքա Մելելաշվիլին (87 կգ) և Մաթե Գոքաձեն (130 կգ):
Արծաթե մեդալներ նվաճեցին՝ Դիմիտրի Խաչիձեն (60 կգ) և Կոտե Սիճինավան (97 կգ):
Բրոնզե մեդալներ են նվաճել Լուկա Ջավախաձեն (55 կգ), Թեմուր Օրջոնիկիձեն (72 կգ) և Թոռնիկե Միքելաձեն (77 կգ):
Հունիսի վերջին երիտասարդական հավաքականը կմեկնի Եվրոպայի առաջնություն։