Հունահռոմեական ըմբշամարտ | Յուրի Լոմաձեն դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն #1TVSPORT
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբշամարտի փոխչեմպիոն դարձավ Յուրի Լոմաձեն (72 կգ)։
Վրացի ըմբիշը եզրափակչում պարտվեց ֆրանսիացի Իբրահիմ Մահոմեդ Գանեմին։
Մինչ այժմ Վրաստանի հավաքականն ունի չորս մեդալ՝ բրոնզե մեդալը նվաճեց Դիեգո Չխիկվաձեն (67 կգ), իսկ արծաթե մեդալները նվաճեցին Յուրի Լոմաձեն (72 կգ), Վախթանգ Լոլուան (55 կգ) և Ռամազ Զոիձեն (77 կգ)։
Բրոնզե մեդալի համար կպայքարի նաև Գելա Բոլքվաձեն (82 կգ)։