Հունահռոմեական ըմբշամարտ | Վախթանգ Լոլուան Եվրոպայի առաջնության եզրափակչում է #1TVSPORT
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումների առաջին օրը Վախթանգ Լոլուան (55 կգ) դուրս եկավ եզրափակիչ. վրացի աշխարհի չեմպիոնը կիսաեզրափակչում 3:1 հաշվով հաղթեց հայ Մանվել Խաչատրյանին և ոսկե մեդալի համար կմրցի չեզոք դիրքում գտնվող Էմին Սեպերշաևի հետ։
Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում է նաև Ռամազ Զոիձեն, որը մրցում է 77 կգ քաշային կարգում և ավելի ուշ կպայքարի եզրափակչի ուղեգրի համար։
Կիսաեզրափակիչները մեկնարկել են այսօր՝ Թբիլիսիի ժամանակով ժամը 20:00-ին, իսկ եզրափակիչը կկայանա ապրիլի 21-ին։