Human Rights Watch. Իսրայելի բանակը սպիտակ ֆոսֆոր է օգտագործել Գազայի հատվածում և Լիբանանում
Human Rights Watch. Իսրայելի բանակը սպիտակ ֆոսֆոր է օգտագործել Գազայի հատվածում և Լիբանանում

Իսրայելական բանակը սպիտակ ֆոսֆոր է օգտագործել Գազայի հատվածում և Լիբանանում, նշվում է «Human Rights Watch»-ի զեկույցում։

Իսրայելական հրետանու կողմից արձակված սպիտակ ֆոսֆորի արկերը վայրէջք են կատարել Գազա քաղաքի նավահանգստում։

Իրավապաշտպան կազմակերպության զեկույցի համաձայն՝ սպիտակ ֆոսֆորի օգտագործումը կարող է ծանր այրվածքներ առաջացնել և հատկապես վտանգավոր է համարվում խաղաղ բնակչության համար։

«Amnesty International»-ի քննիչները համաձայնվել են «Human Rights Watch»-ի գնահատականի հետ՝ ասելով, որ թիմը ստուգել է, որ սպիտակ ֆոսֆորով զինամթերք են նկատվել իսրայելական օդանավերի վրա, որոնք օդային հարվածներ են հասցնում: