Հուլիսին, Վրաստանում կոմերցիոն բանկերի համախառն ակտիվներն ավելացել է 3,85 տոկոսով
Վրաստանի ազգային բանկի փոխանցմամբ, հուլիսին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանի կոմերցիոն բանկերի համախառն ակտիվները (ընթացիկ գներով) ավելացել է 1,9 մլրդ լարիով, այսինքն՝ 3,85 տոկոսով և 2020 թվականի օգոստոսի մեկին կազմել 51,17 մլրդ լարի:
Բանկային սեկտորի բաժնետիրական կապիտալը կազմում է 5,28 մլրդ լարի, որը կոմերցիոն բանկերի համախառն ակտիվների 10,32 տոկոսն է:
Ազգային բանկի փոխանցմամբ, 2020 թվականի օգոստոսի մեկի դրությամբ, Վրաստանի բանկային սեկտորը ներկայացված է 15 կոմերցիոն բանկով: