Էլեկտրաէներգետիկ համակարգի կոմերցիոն օպերատորի տվյալներով, հուլիսին Վրաստան է ներմուծվել 93 միլիոն կվտ/ժ էլեկտրաէներգիա: Համեմատության համար, 2018 թվականի հուլիսին ներմուծվել էր միայն 1.16 միլիոն կվտ/ժ:
Ընթացիկ տարին առաջինն է, երբ Վրաստանին հուլիսին անհրաժեշտ է եղել ներմուծել մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա: Գնումն իրականացվել է Ադրբեջանում:
Նախորդ տարիների տարբերությամբ Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումը միայն հուլիսին իրականացվել է փոքր քանակությամբ (մոտ 7 միլիոն/ժ): Նախորդ տարի արտահանումը կազմել էր 133 միլիոն կվտ/ժ: