Հուլիսից Կոտե Ափխազիի և հարակից փողոցներում ավտոմեքենա կայանելը կդառնա վճարովի
Հուլիսից Կոտե Ափխազիի և հարակից փողոցներում ավտոմեքենա կայանելը կդառնա վճարովի

Ընթացիկ տարվա հուլիսից Կոտե Ափխազիի (նախկին Լեսելիձեի փողոց) և հարակից փողոցներում ավտոմեքենա կայանելը կդառնա վճարովի: Կանոնակարգը չի վերաբերի միայն տեղի բնակիչներին:

Կայանման արժեքը դեռևս սահմանված չէ: Թբիլիսիի քաղաքապետարանում ասում են, որ սկզբնական գին է քննարկվում 50 թեթրին:

Թբիլիսիի փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեի խոսքով, վճարովի կայանումը գործարկվում է, որպեսզի նվազի ավտոմեքենաների կիրառումը, օդի աղտոտումը և քաղաքացիներն ավելի շատ օգտվեն հասարակական տրանսպորտից:

Նրա խոսքով, պիլոտային նախագիծն սկսվում է այն տարածք, որտեղ կավելանա, կբարելավվի և կարդիականացվի հասարակական տրանսպորտի առաջարկը: