Հուլիսի մեկից սկսվում է պետական գերատեսչություններին և իրավաբանական անձանց ավտոմեքենաների տեխնիկական զննումը
2018 թվականի հուլիսի մեկից սկսվում է պետական գերատեսչություններին և իրավաբանական անձանց պատկանող ավտոմեքենաների պարբերական տեխնիկական զննումը:
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության տեղեկությամբ, պարբերական տեխնիկական զննումն անխափան կարելի է անցնել Վրաստանի մասշտաբով գործող հավատարմագրված 32 պարբերական տեխնիկական զննման կենտրոնում:
«Պարբերական տեխնիկական զննման գործընթացի դյուրացման և ծառայության բարելավման նպատակով ստեղծվել է կայքէջ (www.pti.ge), որի միջոցով բաժանորդը հնարավորություն կունենա ցանկացած հասանելի զննման կենտրոնում զննում անցնելու համար ծրագրել այցն իր համար ցանկալի ժամանակ: Նշված կայքէջը ցանկացած բաժանորդի համար հասանելի է 2018 թվականի հունվարից»,- հայտարարում են Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունում:
Դրա հետ մեկտեղ, 2018 թվականի հունվարի 3-ից գործարկվել է թեժ գիծ – 1484, որը հետաքրքրված մարդկանց փոխանցում է համապատասխան տեղեկություն՝ տեխզննում անցնելու մասին: