Հուլիսի 9-11-ը Վրաստանը կմասնակցի Վաշինգտոնում նախատեսված ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթնաժողովին
Հուլիսի 9-11-ը Վրաստանը կմասնակցի Վաշինգտոնում նախատեսված ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթնաժողովին

Վրացական պատվիրակությունը կգլխավորի Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին։ Նախարարը կմասնակցի նաև հուլիսի 10-ին նախատեսված ԱԳ նախարարների հանդիպմանը՝ գործընկեր երկրների ձևաչափով։

Բացի այդ, Իլիա Դարչիաշվիլին կմասնակցի գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված այլ միջոցառումներին և կանցկացնի երկկողմ հանդիպումներ։

Նշենք, որ գագաթնաժողովի ծրագրով նախատեսված է գործընկեր երկրների մասնակցությունը արտգործնախարարների մակարդակով, ուստի Վաշինգտոնում կայանալիք գագաթնաժողովին մասնակցելու համար արտաքին գործերի նախարարը հրավիրվել է Վրաստանից. .

Տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։