Հուլիսի 5-ին Թբիլիսիում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ խորհրդարանը կլսի ՆԳ նախարարին
Հուլիսի 5-ին Թբիլիսիում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ խորհրդարանը կլսի ՆԳ նախարարին

Հուլիսի 5-ին Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ խորհրդարանական ընդդիմությունը պահանջում է ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրիի լսումը:

Այսօր բյուրոյի նիստին քննարկվեցին նախարարի լսումների ամսաթիվը և ձևաչափը:

Ինչպես նշեց մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման կոմիտեի նախագահ Միխեիլ Սարջվելաձեն, ամսաթվի վերաբերյալ խորհրդակցություններ են ընթանում ՆԳ նախարարի հետ, և խորհրդարանը նրան կլսի կանոնակարգով սահմանված ժամկետում:

Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը: