Հուլիսի 5-6-ի իրադարձությունների հետաքննության ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը հետաձգվեց մինչև սեպտեմբեր
Հուլիսի 5-6-ի իրադարձությունների հետաքննության ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը հետաձգվեց մինչև սեպտեմբեր: Հարցը հետաձգել է պահանջել ընդդիմադիր պատգամավոր Խաթունա Սամնիձեն։
Սամնիձեն նշել է, որ հանձնաժողովի ստեղծմանը անհրաժեշտ է 50 պատգամավորի աջակցությունը, իսկ «Ազգային շարժումը» բոյկոտի մեջ է, որի պատգամավորները այս հարցի պատճառով չեն պատրաստվում ներկա գտնվել նիստին: Նրա խոսքով ՝ ավելի լավ կլիներ այս հարցը չբարձրացվեր այսօրվա նիստում:
«Եկեք հետաձգենք հաջորդ նիստը: Հուսանք, որ մեր գործընկերները կմիանան մեզ», – ասել է Սամնիձեն:
Խորհրդարանի նախագահ Կախա Կուճավան ասել է, որ հարցը հետաձգվելու է մինչև սեպտեմբեր: