Հուլիսի 3-ից քննությունների կենտրոններ տանող քաղաքային ավտոբուսային լրացուցիչ երթուղիներ կնշանակվեն
Հուլիսի 3-ից քննությունների կենտրոններ տանող քաղաքային ավտոբուսային լրացուցիչ երթուղիներ կնշանակվեն

Հուլիսի 3-ից օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում քննությունների կենտրոններ տանող քաղաքային ավտոբուսային լրացուցիչ երթուղիներ
կնշանակվեն։ Այս մասին Թբիլիսիի քաղաքապետարանի կառավարության նիստում հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Ինչպես նշեց նա, ավտոբուսները կաշխատեն ժամը 06:00-ից 20:00-ն ստանդարտ սակագնով։

«Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի կողմից սահմանված քննաշրջանում հուլիսի 3-ից օգոստոսի 6-ը քննական կենտրոններին կնշանակվեն քաղաքային ավտոբուսային լրացուցիչ երթուղիներ։ Տարբեր հանրակրթական դպրոցներում դիմորդներին քննություն հանձնող կամ ծառայություններ մատուցող անձանց ավտոբուսները կտեղափոխեն Թբիլիսիի N39, N103, N133, N147, N175, N177, N191 և N207 հանրակրթական դպրոցների շրջակայք, որտեղ կտեղակայվեն քննական կենտրոնները։ Ժամանակավոր այս երթուղիներում ավտոբուսները քաղաքացիներին կսպասարկեն ստանդարտ ուղեվարձով ժամը 06:00-20:00-ն։ Ժամանակավոր երթուղիների մասին մանրամասն տեղեկատվություն կտեղադրվի քաղաքապետարանի կայքում»,- ասել է Կախա Կալաձեն։

Նշենք, որ թիվ 175  հանրակրթական դպրոցի ուղղությամբ ավտոբուսները կշարժվեն Ալեքսանդր Գոբրոնիձեի փողոցից (մետրո «Ախմեթելի թատրոն» կայարանի հարակից տարածք); N39, N177 և N191 հանրակրթական դպրոցների ուղղությամբ  ավտոբուսները ուղևորներին կսպասարկեն նաև Գոբրոնիձեի փողոցից (մետրոյի Ախմեթելի կայարանի հարակից տարածք); Թիվ 103  հանրակրթական դպրոցի ուղղությամբ կշարժվեն մետրոյի «Սամգորի» կայարանի վերին ելքի հարակից տարածքից (Կախեթի խճուղի); Մետրոպոլիտենի «Դիդուբի» կայարանի հարակից տարածքից (Անզոր Աբուլաշվիլի փողոց, նախկին Տրանսպորտի փողոց)N147  հանրակրթական դպրոցի ուղղությամբ կշարժվեն ավտոբուսները.

Ինչ վերաբերում է N133 և N207 հանրակրթական դպրոցներին, ապա քննական կենտրոնները գտնվում են մետրոյի «Ղրմաղելի» կայարանի հարևանությամբ։ Ըստ այդմ՝ ուղևորները կօգտվեն առկա տրանսպորտային միջոցներից՝ իրենց նպատակակետ հասնելու համար։

Տեղեկությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանը։