Հուլիսի 3-7-ը Վազիանի-Գոմբորի-Թելավի ճանապարհահատվածում ցերեկային ժամերին կսահմանափակվի երթեւեկությունը
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության
Ճանապարհների վարչության տեղեկատվության համաձայն՝ Վազիանի-Գոմբորի-
Թելավի ավտոճանապարհի կմ 27-կմ 60 հատվածում վերականգնողական աշխատանքներ են ընթանում,
որի համար անհրաժեշտ է որոշակի ժամանակահատվածում սահմանափակել տրանսպորտային միջոցների երթեւեկությունը.
«Վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար 2023 թվականի հուլիսի 3-ից հուլիսի 7-ը, ժամը 11:00-ից
ժամը 19:00-ը ընկած ժամանակահատվածում նշված հատվածում արգելվում է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը։ Իսկ օրվա մնացած հատվածում տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է»,- նշված է տեղեկատվության մեջ։