Հուլիսի 27-ին Գորիի թունելում երթեւեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ միջազգային նշանակության Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի 88-րդ կիլոմետրում գտնվող Գորիի ճանապարհային թունելում կանխարգելիչ աշխատանքներ անցկացնելու նպատակով 2022 թվականի հուլիսի 27-ին, ժամը 00:00-ից մինչև 03:00-ն ընկած ժամանակահատվածում Սենակի-Թբիլիսի թունելում, իսկ ժամը 03:00-06:00-ն Թբիլիսի-Սենակի թունելում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Ճանապարհային թունելի Սենակի-Թբիլիսի ուղղության փակման ժամանակահատվածում երթևեկության հոսքը կփոխանցվի Գորիի ներքին պետական նշանակության թունելների մուտքի ճանապարհին։
Թբիլիսի-Սենակի ճանապարհային թունելի փակման ժամանակահատվածում երթևեկության հոսքը կփոխանցվի թունելի Սենակի-Թբիլիսի ուղղությամբ։