Հուլիսի 24-ից ուժի մեջ կմտնի հրամանը, որի հիման վրա ուռուցքաբանական ախտորոշմամբ հիվանդները կարող են անհրաժեշտ դեղորայքը ստանալ անմիջապես բուժհաստատություններում
Վրաստանի առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեի խոսքով՝ վաղվանից՝ հուլիսի 24-ից, ուժի մեջ կմտնի հրամանը, որի հիման վրա ուռուցքաբանական ախտորոշմամբ հիվանդները կարող են անհրաժեշտ դեղամիջոցներն ստանալ անմիջապես բուժհաստատություններում։
Սարջվելաձեի խոսքով, աշխատանքները շարունակվում են հիվանդներին ուղղված առողջապահական համակարգի հետագա զարգացման ուղղությամբ։
«Անցած շաբաթ հրաման է ստորագրվել, ըստ որի՝ նոր են կարգավորվել կլինիկաներում ուռուցքաբան հիվանդների՝ դեղերի օգտագործմամբ բուժելու ընթացակարգերը։ Մասնավորապես, եթե հիվանդը պետք է նախքան փոխներարկումը կլինիկայում դեղատոմս ուզեր, հետո դեղատնային շղթաներում դեղը փնտրեր, վերցներ, վերադառնային նույն կլինիկա, սա հիմնովին փոխվել է, և այսուհետ կլինիկան. այլևս հիվանդին չանհանգստացնի, նա կստանա համընդհանուր առողջապահական ծրագրով նախատեսված անհրաժեշտ դեղորայքը։
Հրամանն ուժի մեջ կմտնի վաղվանից։ Դրա ընդունմանը նախորդել է բեղմնավոր աշխատանքը կլինիկաների և ուռուցքաբանական հիվանդների կազմակերպությունների հետ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել աշխատանքային գործընթացում ներգրավված յուրաքանչյուր կողմին և մասնակցին։ Նշված փոփոխությունը ևս մեկ կարևոր քայլ է հիվանդի շահերի և իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացման ուղղությամբ։ Ցավոք, այս կոնկրետ թեման չի սահմանափակվում հիվանդների, հատկապես ուռուցքաբանական ախտորոշմամբ հիվանդների կարիքներով, նրանց իրավունքների ու շահերի պաշտպանության չափանիշների բարելավման հնարավորություններով ու տարածություններով։ Մենք շարունակում ենք աշխատել հիվանդներին ուղղված առողջապահական համակարգի հետագա զարգացման ուղղությամբ։ Ես ուզում եմ յուրաքանչյուր հիվանդի մաղթել, որ այս փոփոխությունը նրանց ավելի շատ ուրախություններ բերի: Նրանցից յուրաքանչյուրին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- ասել է Միխեիլ Սարջվելաձեն։