Հուլիսի 20-ին ժամը 21:00-ից մինչև հուլիսի 21-ը ժամը 09:00-ն Քոբուլեթիի թունելում կսահմանափակվի երթևեկությունը
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ Քոբուլեթիի ներքին շրջանցիկ ճանապարհի 28-րդ կմ-ում գտնվող ճանապարհային թունելում լուսավորության համակարգի վնասը վերացնելու աշխատանքներով պայմանավորված, 2022 թվականի հուլիսի 20-ին ժամը 21:00-ից մինչև հուլիսի 21-ը ժամը 09:00-ն անհրաժեշտ է փակել ճանապարհի թունելը։
Ճանապարհային թունելի փակման ժամանակ երթևեկությունը կուղղվի դեպի Քոբուլեթիով անցնող միջազգային նշանակության Սենակի-Փոթի-Սարփի ճանապարհով։