Հուլիսի 16-ից հոկտեմբերի 31-ը Օզուրգեթի-Շեմոքմեդի-Բժուժհեսի-Գոմիսմթա ճանապարհի կմ12-կմ32 հատվածում կսահմանվի երթեւեկության հատուկ ռեժիմ
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ ճանապարհների դեպարտամենտը կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում բնական աղետների հետևանքով առաջացած սողանքային-էրոզիայի գործընթացների դեմ՝ Օզուրգեթի-Շեմոքմեդի-Բժուժհեսի-Գոմիսմթա ճանապարհի կմ 12-կմ 32 հատվածում։
Գերատեսչության տվյալներով՝ աշխատանքներով պայմանավորված՝ նշված հատվածում 2022 թվականի հուլիսի 16-ից հոկտեմբերի 31-ը տրանսպորտային միջոցների երթեւեկությունը թույլատրելի կլինի միայն յուրաքանչյուր ամսվա շաբաթ օրը՝ ժամը 15:00-ից մինչեւ երկուշաբթի 09:00-ն: Մինչդեռ մնացած օրերին կարգելվի բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժը։