Հուլիսի 15-ից օգոստոսի 10-ը Թամար թագուհու պողոտայում երթևեկությունը մասամբ կսահմանափակվի
Հուլիսի 15-ից օգոստոսի 10-ը Թամար թագուհու պողոտայում երթևեկությունը մասամբ կսահմանափակվի

Թամար թագուհու պողոտայում նախատեսված աշխատանքների հետ կապված հուլիսի 15-ից օգոստոսի 10-ը տրանսպորտային միջոցների տեղաշարժը մասամբ կսահմանափակվի։ Տեղեկությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանը։

Աշխատանքները հիմնականում կիրականացվեն Թամար թագուհու պողոտա-Աղմաշենեբելի պողոտա խաչմերուկի ճանապարհահատվածում։

Աշխատանքների ընթացքում կիրականացվեն առկա ճանապարհային կղզիների, մայթերի և ճանապարհի վերակառուցում և արդիականացում։

Անհրաժեշտության դեպքում ավտոճանապարհը փակ կլինի միայն գիշերը՝ ժամը 00:00-ից 06:00-ն։

Տրանսպորտային միջոցների երթևեկության ուղղությունները կմնան անփոփոխ։