Հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 4-ը սահմանափակումներ կգործեն Վազիանի-Գոմբորի-Թելավի ճանապարհին
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ Վազիանի-Գոմբորի-Թելավի ավտոճանապարհի կմ 27-կմ 60 (գ. Մանդալա-սուֆ.Շուամթա) հատվածում վերականգնողական աշխատանքների իրականացման պատճառով։ Ներպետական նշանակության ավտոճանապարհը 2024 թվականի հուլիսի 15-ից օգոստոսի 4-ը փակ կլինի ավտոճանապարհի կմ 27-կմ 60-րդ հատվածում։
Նշված ժամանակահատվածում յուրաքանչյուր ուրբաթ ժամը 15:00-ից մինչև 10:00-ն, թեթև տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ կլինի։
Սահմանափակման ժամանակահատվածում երթևեկությունը հնարավոր է Թբիլիսի-Բակուրցիխե-Լագոդեխի միջազգային նշանակության ավտոճանապարհով։